Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը

Գեղարքունքի մարզում, և ընդհանրապես Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության հետ կապված մենք մեր դիրքորոշումը ասել ենք. խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և միրջազգային մեր գործընկերներ ներգրավմամբ:

Ճամբարակում քարոզարշավի ժամանակ այս մասին խոսեց Նիկոլ Փաշինյանը

«Այս օրեին մենք ակտիվ համագործակցության և քննարկումների մեջ ենք ՌԴ գործընկերների հետ: Նրանք լայնորեն ներգրավված են: Քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը:

Աշխատում ենք նաև միջազգային մեջ գործընկերների՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ևս: Բայց մենք մեր անվտանգային խնդիրները պետք է լուծենք պրոֆեսիոնալ բանակի ստեղծմամբ: Պայմանագրայինը պրոֆեսիոնալը չէ»,-ասաց Փաշինյանը:

Քարոզարշավի ժամանակ նաև եղավ անդրադարձ քաաղքական ուժերի կողմից հնչող արտահայտություններին ու կարծիքներին, ընտրակաշառիքն ու պատասխանատվությանը:

«Նրանք մեզ ու ձեզ ասում էին «ժեխ»: Հունիսի 20-ին մենք պետք է գնանք ընտրատեղամաս և ցույց տանք, թե ով է «ժեխը» էս հանրապետությունում, էդ բոլոր «ժեխերին» պետք է  ցույց տանք իրենց տեղը ՀՀ-ում, և դա պետք է անի Հայաստանի հպարտ, ազատ, արժանապատիվ քաղաքացին: Հունիսի 21-ին բոլորիդ հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու ոչ բռնի, պողպատյա հեղափոխության հաղթանակը»,-ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ