ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի փոփոխության հետ կապված ինստիտուցիոնալ խնդիր է տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    27 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    15 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի փոփոխության հետ կապված ինստիտուցիոնալ խնդիր է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի փոփոխության հետ կապված ինստիտուցիոնալ խնդիր է տեսնում

«Սա ինստիտուցիոնալ պրոբլեմ է: Մեր երկրում պետական ինստիտուտները չեն կայացել: Եվ մենք երբեք թույլ չենք տվել պետական ինստիտուտները կայանան: Եվ այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա. մենք շատ երկար՝ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն այն էր, որ կա ավագանի, և կա քաղաքապետ, և կա առաջին քաղաքապետ, որն էլի ավագանու անդամ է: Եվ մենք հիմա՝ 2021 թվականին, 4000-ից ավելի բնակչություն ունեցող բոլոր քաղաքների և համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ցուցակով, որտեղ ընտրվում է կուսակցությունը, և ոչ թե անձը: Քաղաքապետն էլ ընտրվել է կուսակցական ցուցակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց այն, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում:

«Եվ ես որևէ կասկած չունեմ, որ առաջիկայում Երևան քաղաքն ավելի լավ կկառավարվի, որովհետև երբ  ինստիտուտի աշխատանքը և փոխհարաբերությունն առողջ են, այդ առողջությունը կարտահայտվի Երևան քաղաքի վրա»,- եզրափակեց խոսքը վարչապետը:

Թեմայի այլ նորություններ