ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ մշակվում է միջոցառումների լայն ծրագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 11°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ մշակվում է միջոցառումների լայն ծրագիր

ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ մշակվում է միջոցառումների լայն ծրագիր

Հայաստանը Ռուսաստանի գլխավոր, հիմնական և բարեկամ գործընկերներից է, և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի համար կարևոր և հետաքրքիր է աշխատել հայաստանցի երիտասարդների հետ: Սա հենց այն խնդիրն է, որին ծառայում է «Նոր սերունդ» ծրագիրը։ Ինչպես տեղեկացրին Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնից (Ռուսական տուն), այս մասին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը՝ «Նոր սերունդ 2021» հոբելյանական ֆորումին առցանց միացման ժամանակ. ֆորումն անցկացնում է Երևանում Ռուսական տունը դեկտեմբերի 13-14-ին:

««Նոր սերունդը» մեր հիմնական, կենտրոնական ծրագրերից մեկն է, որը գործում է Ռուսաստանի Դաշնության Նախագահի հրամանագրով: 10 տարվա ընթացքում այս ծրագրի շրջանակներում ավելի քան 7000 մարդ է մեկնել Ռուսաստան»,- ասել է Պրիմակովը։ 

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարությունը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի միջոցով ապահովում է բոլոր նմանօրինակ շփումները։ «Կարծում եմ, որ «Նոր սերունդը» հիմնական ծրագրերից է, Ռոսսոտրուդնիչեստվոյի բոլոր ներկայացուցչությունների համար ամենակարևոր ռեսուրսը: Մենք զբաղվում ենք մարդասիրական քաղաքականությամբ, կրթությամբ, մշակույթով, հայրենակիցների հետ ակտիվ աշխատանքով, գիտական փոխանակումներով։ Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր գերատեսչությունները կարողանան ապավինել «Նոր սերունդ» ծրագրին, իմաստավորեն այն, որպեսզի երիտասարդների այցերը  Ռուսաստան լինեն ոչ միայն զբոսաշրջություն»,- նշել է Պրիմակովը։ 

Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շեշտել է, որ ֆորումը շատ լավ առիթ է հավաքելու ակտիվ հայ երիտասարդության այն ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են «Նոր սերունդ» ծրագրին։ 

«Կարծում եմ, որ թերևս սա է այս միջոցառման հիմնական կետը, որպեսզի այն մարդիկ, ովքեր մասնակցել են ծրագրին, իրենց մասնակցությունը չսահմանափակեն Ռուսաստան մեկանգամյա ուղևորությամբ: Այս ամենի կարևոր իմաստը, անշուշտ, մեր երկրների երիտասարդների միջև կայուն, տևական գործարար և մարդկային շփումների հաստատումն է։ Որքանով հաջող մեզ մոտ դա ստացվի, այդքան ավելի հաջող կլինեն մեր փոխգործակցության հեռանկարները, մեր հարաբերությունները նոր փոփոխվող աշխարհում»,- նշել է դիվանագետը։ 

«Նա հիշեցրեց, որ այս տարի «Նոր սերունդ» ծրագիրը նշում է 10-ամյակը: Այս ընթացքում բազմաթիվ երիտասարդներ տարբեր երկրներից՝ գրեթե 7000 հոգի, մասնակցեցին այս ծրագրին, իսկ Հայաստանից՝ ավելի քան 300, մոտ 400 հոգի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Այս համամասնությունը շատ լավ արտացոլում է այն կարևորությունը, որը Ռուսաստանի Դաշնությունը տալիս է Հայաստանի հետ մեր հարաբերություններին։ Իսկապես, ինչպես ասվեց, Հայաստանը մեր գլխավոր գործընկերներից մեկն է։ Այսօր դուք շատ հետաքրքիր ու հարուստ ծրագիր ունեք։ Կքննարկվեն կարևոր հարցեր, այդ թվում՝ մեր երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և հեռանկարներին վերաբերող խնդիրներ։ Ձեր առջև կխոսեն և՛ պետական պաշտոնյաները, և՛ փորձագետները։ Գլխավորն այն է, որ մենք հնարավորություն ունենք հավաքվել, շփվել և ամրապնդել այն կապերը, որոնք արդեն հաստատվել են»,- ասել է դեսպանը ֆորումի մասնակիցներին։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանն իր խոսքում նշել է, որ համաժողովը եզակի հնարավորություն է հայ երիտասարդների համար: Այստեղ նրանք կարող են ներկայացնել իրենց օրիգինալ նախագծերը պետական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս հարթակը, նրա խոսքով, նպաստում է բուհերի և պոտենցիալ գործատուների միջև հարաբերությունների ստեղծմանը և օգնում երիտասարդներին դառնալ հասարակության լիարժեք անդամ, իրականացնել իրենց երկարաժամկետ ակնկալիքները, ինչպես նաև կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։ 

«Նշեմ նաև, որ դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում տեղի ունեցավ հայ-ռուսական երիտասարդական ֆորում, որին Հայաստանից մասնակցում էին շուրջ 30 երիտասարդ։ Ֆորումի նպատակն էր ստեղծել համատեղ հարթակ Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդության միջև միջմշակութային երկխոսության և մարդասիրական համագործակցության զարգացումն ապահովելու համար։ Այս ամենը նպաստում է ոչ միայն բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, այլև լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում համատեղ նոր ու ստեղծագործ նախագծերի իրականացման համար։ Համոզված եմ, որ այսօրվա ֆորումը և քննարկված թեմաները կօգնեն բացահայտել ժամանակակից երիտասարդության առջև դրված խնդիրները և մշակել դրանց արդյունավետ լուծումները»,- ասել է փոխնախարարը։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, շնորհավորելով 10-ամյա հոբելյանի առթիվ, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը շատ կարևոր է, որպեսզի երկու երկրները և երիտասարդները լուրջ աշխատանք տանեն այդ ուղղությամբ։

«Եվ այս ձևաչափն արդեն արդարացրել է իրեն, քանի որ, ինչպես նշեց դեսպանը, ծրագրին մասնակցել է ավելի քան 300 հայ երիտասարդ։ Նշեմ, որ ես անձամբ հնարավորություն եմ ունեցել գնահատելու այս ծրագրի ազդեցությունը. որպես Ռուս-Հայկական համալսարանի դոցենտ՝ ճանաչում եմ այս ծրագրին մասնակցած ուսանողներին, ովքեր դրա շահառուներն են։ Այս ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքը շատ կարևոր է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա համաժողովի կազմակերպիչներին և մաղթել արդյունավետ աշխատանք»,- ասել է Դավիթ Սահակյանը։ 

Ֆորումի ընթացքում կայացել է Ալեքսանդր Մարությանի «Սարդարապատ. Գեներալը սպասում է» («Сардарапат. Генерал ждёт») պատմական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ։

Հայաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը նշանավորելու համար մշակվում է միջոցառումների լայն ծրագիր: Այս մասին նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկած «Նոր սերունդ 2021» ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով երիտասարդների հարցերին:

«Հայ-ռուսական հարաբերությունների համար 2022 թվականը նշանակալից է նաև մեկ այլ պատճառով՝ հաջորդ տարի մեր երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այսօր երկու երկրների արտգործնախարարությունների հովանու ներքո մշակվում է միջոցառումների լայն ծրագիր, որն ամբողջությամբ կարտացոլի նշված հոբելյանների նշանակությունը։ Մասնավորապես, հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվում է ստորագրել 2022-2025 թվականների մշակութային համագործակցության միջգերատեսչական նոր ծրագիր, որի առանցքային միջոցառումներից են լինելու Ռուսաստանի օրերը Հայաստանում և Հայաստանի օրերը Ռուսաստանում»,-նշել է դեսպանը։

Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների տարեդարձին կանցկացվեն նաև երիտասարդական միջոցառումներ:

Թեմայի այլ նորություններ