ՀՀ Ազգային ժողովում բավականին թեժ քննարկում է ընթացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ՀՀ Ազգային ժողովում բավականին թեժ քննարկում է ընթացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ

ՀՀ Ազգային ժողովում բավականին թեժ քննարկում է ընթացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց՝ շատ կարևոր նախագծի մասին են այսօր խոսում՝ ընդգծելով՝ կան ոլորտներ, որտեղ յոթ-ութ օր հանգիստը խնդիրներ է առաջացնում՝ բանկային ոլորտը, առողջապահական ոլորտը:

«Ես ինքս մի մտահոգություն ունեմ ու կուզեի այս մասին խոսեինք: Դա վերաբերում է հյուրանոցային բիզնեսին: Կարծում եմ՝ կգտնվի այնպիսի դրույթ, որը կհիմնավորի, որ այս օրերն աշխատանքային դարձնելն էական վատթարացում չի բերի տուրիստական գոտիների բիզնեսին: Բայց ես առաջարկում եմ սրա մասին շատ խոսել ու հիմնավորումներն ավելի պատշաճ ներկայացնել, որպեսզի այս լավ օրենքը հասու լինի ՀՀ քաղաքացիներին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ ասաց՝ 4000 զոհ ունենք, և մեռելոցներն էլ հանվում են: 

«Դուք ասացիք, որ այս ամենն արվում է, որպեսզի մեր ժողովուրդն աշխատի։ Դուք նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից շատ է աշխատում, թեև համապատասխան եկամուտ չի ստանում։ Մեր ժողովուրդը հանգիստ չունի: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, այնտեղ տարին երկու անգամ արձակուրդ են գնում, զբաղվում են իրենց հանգստով, իսկ մեզ մոտ ամանորյա տոները առիթ էին գոնե հանգստանալու, ընտանիքով հավաքվելու»,- ասաց Գեղամ Նազարյանը։

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ իր ելույթում ընդգծեց՝ իր համար անհասկանալի է, որ նման պարզ, տարրական, քաղաքակիրթ աշխարհին նմանվելու միտում ունեցող օրենքներում շատ էժան շահարկումներ են արվում և շեշտեց՝ պետք չէ տոների կրճատումը շահարկել և բերել-կապել անգամ քրիստոնեական արժեքների, ավանդույթների հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ռեպլիկին էլ ի պատասխան, որ Թորոսյանն աթեիստ է, Թորոսյանը չժխտեց:

«Հա, աթեիստ եմ, հարցեր կա՞ն։ Ի տարբերություն շատերի՝ ես չեմ թաքցնում իմ կրոնական պատկանելությունը»,- ասաց պատգամավորը: 

Թեմայի այլ նորություններ