Հայաստանում սպասվում են աննախադեպ մեծ ծավալի ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված օրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հայաստանում սպասվում են աննախադեպ մեծ ծավալի ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված օրը

Հայաստանում սպասվում են աննախադեպ մեծ ծավալի ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ-ն փոխեց նախօրոք նշանակված օրը

Առաջիկա հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին Հայաստանում տեղի կունենան աննախադեպ մեծ ծավալի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր 7 կողմ ձայնով որոշեց փոփոխության ենթարկել իր որոշումներից մեկում, համաձայն որի վերը նշված օրերի փոխարեն ընտրություններ էին նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին:

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Եվ իհարկե այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը փոխել է մի քանի հանգամանք: ԿԸՀ-ին առաջարկվում է որոշման նախագիծ՝ վերանայել սեպտեմբերի 26-ին եւ հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրերը, մասնավորապես տեղափոխել սեպտեմբերի 26-ի ընտրության օրը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ունենք նորընտիր ԱԺ, որտեղ առնվազն 2 խմբակցություն նոր է, որոնք ունեն պարտավորություն եւ իրավունք նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ: Եվ կարծում եմ, ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ եւ այնպիսի ժամկետներ պետք է լինեն, որ խմբակցությունները կարողանան հայտեր ներկայացնել ԿԸՀ, ԿԸՀ-ն-ն կարողանա կազմակերպել դասընթացներ, ամփոփի դրանք»,- ԿԸՀ նիստում այսօր հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը:

Ըստ նրա, վերեւում իր նկարագրածը միակ խնդիրը չէ: «Կազմակերպչական բնույթի այլ խնդիրներ եւս պետք է լուծի ԿԸՀ-ն, որ պատշաճ կազմակերպի ՏԻՄ ընտրությունները, որոնք ըստ էության ամենամեծ ՏԻՄ ընտրություններն են, որ երբեւէ տեղի ունենում են, սա մեծ փուլն է»,- հավելեց նա:

Որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է 2021 թվականի սեպտեմբերի 26 եւ հոկտեմբերի 17 բառերը փոխել 2021 թվականի հոկտեմբերի 17 եւ նոյեմբերի 14 բառերով, ընդունվեց միաձայն:

Թեմայի այլ նորություններ