Հայաստանն ու Թուրքիան շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, Թուրքիայի և Հայաստանի միջև չարտերային թռիչքներ կբացվեն. Չավուշօղլու
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    7 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 10°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հայաստանն ու Թուրքիան շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, Թուրքիայի և Հայաստանի միջև չարտերային թռիչքներ կբացվեն. Չավուշօղլու

Հայաստանն ու Թուրքիան շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն, Թուրքիայի և Հայաստանի միջև չարտերային թռիչքներ կբացվեն. Չավուշօղլու

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ, բանագնացներ կնշանակեն»,- ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոտտին, ադդ մասին երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ:

Չավուշօղլուն, սակայն, չի մանրամասնել` երբ են սկսելու աշխատել այս ուղղությամբ, և ովքեր են լինելու այդ ներկայացուցիչները: Նա նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու: Թուրք նախարարը նաև նշել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ են գործարկվելու:

Ուշագրավ է, որ Չավուշօղլուի այս հայտարարությունը մեջլիսում ծափահարություններով է ընդունվել: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միասին դիվանագիտական ջանքեր են գործադրում` տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման համար:

Հիշեցնենք, Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են հանդիսանում մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքին։

Թեմայի այլ նորություններ