Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի համար հայտարարությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    65%
    20 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի համար հայտարարությունը

Զրույցի ընթացքում կենտրոնացել ենք ԼՂ հակամարտության և հակամարտությանն առնչվող հարցերի վրա: Այս մասին այսօր Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է Եվրոպական Միության դիրքորոշմանը, այն է՝ աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցությունների շարունակությանը և հակամարտության լուծման երկարատև, կայուն լուծման փնտրտուքին: Այս առումով կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ունեցած հանդիպումներս, որոնք, ըստ էության, գալիս ենք ևս մեկ անգամ փաստելու, որ հակամարտության խաղաղ կարգավորումը, խաղաղ կարգավորումը մնում է  օրակարգում:

Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումներին վերահաստատել եմ ՀՀ պատրաստակամությունը՝ վերսկսելու Ղարաբաղյան խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիմա վրա»,- ասաց Միրզոյանը:

Միրզոյանը նշեց նաև, որ անդրադարձել են ԼՂ հակամարտության առնչվող և լուծման սպասող բազմաթիվ հումանիտար հարցերի:

«Մանրամասն խոսել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց խնդրի մասին, կարևորել նրանց անհապաղ ազատ արձակումը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Հայ-չեխական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա, երկուստեք առկա հետաքրքրությունների վրա: Այս մասին այսօր Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների վրա: Նախարար Կուլհանեկի հետ անդրադարձ ենք կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության մեր օրակարգին: Չեխիայի հետ ունենք քաղաքական երկխոսության և արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների արդյունավետ ձևաչափ: Գործում է նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որն իր 5-րդ նիստն առաջիկայում կունենա Երևանում»,- ասաց Միրզոյանը:

Հայաստանի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Չեխիայի իր գործընկերոջ հետ փոխադարձ պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել՝ լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը:

«Համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում»,- նշեց Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ