«Գազպրոմ»-ը էժանացնում է Վրաստան մատակարարվող գազի գինը 15%-ով․Նատիյա Տուրնավա
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    82%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    83%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    78%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

«Գազպրոմ»-ը էժանացնում է Վրաստան մատակարարվող գազի գինը 15%-ով․Նատիյա Տուրնավա

«Գազպրոմ»-ը էժանացնում է Վրաստան մատակարարվող գազի գինը 15%-ով․Նատիյա Տուրնավա

Պաշտոնական Թբիլիսին վերանայել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը, կողմերը պայմանավորվել են ներմուծվող գազի գինը մոտ 15%-ի չափով նվազեցնելու մասին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիյա Տուրնավան։
 

«Հաշվի առնելով մրցակցության աճը եւ այն, որ աշխարհում նավթամթերքի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, ինչը կնպաստի գազի գնի նվազմանը:

Առեւտրային գաղտնիքից ելնելով՝ ես ձեզ կոնկրետ թվեր չեմ ասի, սակայն կասեմ, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15%-ով»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարը:

2019թ. ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան տեղեկացրել էր «Գազպրոմ»-ի հետ փոքր քանակությամբ գազ գնելու շուրջ պայմանագիր կնքելու մասին: 2019-ին Վրաստանը Ռուսաստանից գնել էր 160 մլն կուբամետր գազ, ինչը կազմել էր ընդհանուր ներկրվող գազի մոտ 5%-ը:

2006 թվականից Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնել: Երկիրը ստանում էր միայն ռուսական գազի Հայաստան տարանցման ընդհանուր ծավալի 10% -ը: Արդեն 2017 թվականից Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանին վճարել է այդ տարանցումը փողերով և մասամբ հումքով, իսկ 2018-ին ՝ միայն փողերով:

 

 

Թեմայի այլ նորություններ