Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 9°C
    70%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու հերթական նիստին

"Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: 

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը",- ասված է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան էջում։

 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց

Թեմայի այլ նորություններ