Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ․ ուղիղ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    45%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    45%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    53%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ․ ուղիղ

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը։ Օրակարգում  է: Մինչ օրակարգին անցնելը Մարությանը հայտնեց, որ ավագանու 2 անդամ լիազորություններից հրաժարվելու դիմում են ներկայացրել:

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին»,- ասաց Մարությանը:

Նախքան քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծի քվեարկությունը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ելույթով հանդես եկավ:

Նա նախ շնորհակալություն հայտնեց Մարությանին՝ այս երեք տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքի համար: «Անշուշտ բազմաթիվ կարեւոր հարցեր են լուծվել այս երեք տարիների ընթացքում, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից: Այն նախընտրական խոստումները, որոնք մենք տվել ենք Ձեզ հետ միասին, մի մասն արդեն իրականացվել է, եւ ես լիահույս եմ, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կիրականացվի նաեւ դրանց մյուս մասը»,- ասաց Գալջյանը:

 

Խմբակցության ղեկավարն անկեղծացավ, որ իսկապես ծանր իրավիճակ է, եւ իրենք էլ քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշմանը դժվարությամբ են հանգել: Նա նաեւ նշեց՝ շատ կցանկանար, որ այսօր անձնավորված ելույթներ չլինեին, քանի որ Հայկ Մարության անձի նկատմամբ հակակրանք չկա:

«Ինչպես արդեն հայտնի է, մենք քաղաքապետի պաշտոնում առաջադրել ենք քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանին: Պարոն Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, սա վկայում է այն մասին, որ այս որոշմամբ կուսակցական խնդիր չի լուծվում, այլ արվում է առաջիկա երկու տարիներին քաղաքի արդյունավետ կառավարման համար»,- վստահեցրեց նա:

Թեմայի այլ նորություններ