Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    83%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Լավրով

Եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը կասկածի տակ դնելու փորձերը, նշում, որ դա ընդգծվել է Հայաստանում տեղի ունեցած հանդիպումներում: Լավրովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ռուսական պատվիրակության այցին, ՀՀ ղեկավարության հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ համապարփակ քննարկումներ են ունեցել, կարևորը՝ խոսել են հարցերի մասին, որոնք կապված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության ճշգրիտ և ամբողջական կատարումն ապահովելու, խաղաղապահ գործունեության իրագործումն ապահովելու, քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար մարդասիրական գործողություններ իրականացնելու մասին:

«Բոլորի կողմից ընդունվեց, որ այս հայտարարությունը միակ միջոցն է՝ իրավիճակի կարգավորման, որը մի քանի շաբաթ առաջ շատ սուր բնույթ ուներ: Ընդգծվեց, որ ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտերկրում այդ հայտարարությունը կասկածի տակ դնելու բոլոր փորձերն անընդունելի են: Եվ մենք հաստատեցինք մեր վճռականությունը՝ անել ամեն ինչ, որ հայտարարությունը շարունակի գործել: Հայաստանի ղեկավարությունը՝ նախագահը, վարչապետը, որոնց հետ հանդիպել ենք, ընդգծեցին, որ այդ հայտարարությունն օգնել է լուծել լրջագույն խնդիրներ, օգնել է փրկել կյանքեր, և նրանք հավատարիմ են պայմանագրի հետագա իրագործմանը»,-ասաց Լավրովը:

Նրա խոսքով՝ բարձր է գնահատվել նաև ռուս խաղաղապահների աշխատանքը և Ռուսաստանի նախագահի` մարդասիրական արձագանքման կենտրոն ստեղծելու մասին հրամանագիրը, խոսել են նաև ընթացիկ երկկողմ հարցերի մասին:  

Թեմայի այլ նորություններ