Ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին.Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    20 կմ/ժ
  • Լոռի 14°C
    54%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    73%
    13 կմ/ժ
  • Արարատ 21°C
    66%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    78%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    53%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    44%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

Ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին.Փաշինյան

Ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին.Փաշինյան

«Կառավարությունը այս աշխատանքային խմբի գործունեության մետ տեսնում է լրջագույն հնարավորություն ճեղքելու ՀՀ շուրջ 30 տարի շարունակվող շրջափակումը»,- այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով եռակողմ վարչապետերի մակարդակով ձևավորված աշխատանքային խմբի գործունեության ակտիվացմանը նշելով, որ սա ամենևին էլ պարզ գործընթաց չէ:

Եվ այն սրվում է ինչ որ միջանցքների մասին ադրբեջանական կողմի ապակառուցողական կամ սադրիչ հայտարարություններով: Բազմիցս ասել եմ, որ ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերելի հոդվածներում, ոչ հունվարի 11-ի հայտարարության մեջ, որն ամբողջությամբ կոմունիկացիաների բացման մասին է, որևէ արտահայտություն, հղում, ձևակերպում չկա Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծման մասին:

Վարչապետն հայտարարեց, որ խոսքն ուրիշ բանի մասին է: «ԻՆչպես Հյաաստանը Ադրբեջանի տարածքով պիտի ճանապարհ ստանա ՌԴ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ տրանսպորտային հաղորդակցության համար, այնպես էլ Ադրբեջանը Հյաստանի տարածքով պետք է ճանապարհ ստանա իր` արևմտյան շրջանների Նախիջևանի հետ տրանսպորտային կոմունիկացիոն հաղորդակցության համար»:

Փաշինյաննն ասաց,որ երբեք չեն հերքել և չեն հերքում, որ կոմունիկացիաների բացումը որոշակի ռիսկեր պարունակում է:

Թեմայի այլ նորություններ