Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Դատարանը Արմեն Գևորգյանին չթույլատրեց մեկնել Մոսկվա․ նիստը հետաձգվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    70%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    95%
    0 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Դատարանը Արմեն Գևորգյանին չթույլատրեց մեկնել Մոսկվա․ նիստը հետաձգվեց

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Դատարանը Արմեն Գևորգյանին չթույլատրեց մեկնել Մոսկվա․ նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց՝ քանի որ դատարանը արգելել է, որ իր պաշտպանյալը դուրս գա երկրից, Ազգային ժողովի նկատմամբ պարտք է գոյացել։

Նա հայտնեց, որ Արմեն Գևորգյանն Ազգային ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, պետք է մեկներ Ստրասբուրգ, սակայն դատարանը թույլ չի տվել։ Այդ ընթացքում Արմեն Գևորգյանի հաշվին է փոխանցվել 404 հազար 729 դրամ օրապահիկ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը Արմեն Գևորգյանին թույլ չի տվել մեկնել տվյալ գործուղմանը, փոխանցված գումարը չի օգտագործվել, ու ԱԺ-ի նկատմամբ առաջացել է պարտք, որը ենթակա է վերադարձման, սակայն այդ հաշվեհամարը գտնվում է արգելանքի տակ»,- ասաց պաշտպանը։

Աննա Դանիբեկյանն արձանագրեց, որ գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում քննության առարկա է դարձվել Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու հարցը, սակայն միջնորդության լուծումը հետաձգվել է՝ մինչև կալանադրված գույքի արժեքը որոշելը, ուստի դատարանը գտնում է, որ սույն միջնորդությունը ներկայացվել է ոչ ժամանակին, հետևաբար այս միջնորդությունը թողնվեց առանց քննության։

Արմեն Գևորգյանն էլ արձագանքեց՝ գումարը պետական միջոցներից է, և եթե այն փոխանցվել է իր հաշվեհամարին և չի օգտագործվել, պետք է վերադարձվի, որովհետև պետական միջոցներ են։

«Վաղը, մյուս օրը, երբ պետական հիմնարկն աուդիտ անցնի, հաշվետվություններ է տալու։ Ի՞նչ են գրելու՝ Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանին տրամադրված միջոցները հետ վերադարձվե՞ն: Անհասկանալի իրավիճակ է, լուրջ եմ ասում։ Այս ամենը զավեշտի է վերածվում»,- նշեց Գևորգյանը։

Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում նշանակված է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի լիագումար նիստ, որին պետք է մասնակցի Արմեն Գևորգյանը։ Նա դատարանին խնդրեց վերացնել Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումներն ընդհանրապես կամ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։

Սակայն մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ սահմանային տեղաշարժի սահմանափակումները վերացնելու որևէ հիմք չկան: Դատախազի խոսքով՝ միջնորդությունն անհիմն է ու պետք է մերժել այն, քանի որ նիստին հնարավոր է նաև մասնակցել հեռավար։

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ հայտարարեց, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը բացակայելու մասին ասաց՝ ակնհայտ է, որ այդ միջոցառմանը հնարավոր է մասնակցել նաև առցանց եղանակով, հետևաբար դատարանը որոշեց միջնորդությունը մերժել։

Դատարանը փորձեց անցնել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանը, սակայն պաշտպանը Լուսինե Սահակյանը, ի նշան բողոքի, լքեց դատական նիստերի դահլիճը: Դանիբեկյանն էլ նշեց, որ չի կարող շարունակել դատական նիստը և հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին:

Թեմայի այլ նորություններ