Դատարանում մեկնարկել է կաշառք ստանալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    72%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    13 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    100%
    15 կմ/ժ
  • Արարատ 14°C
    38%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    72%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    62%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    72%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    51%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Դատարանում մեկնարկել է կաշառք ստանալու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 13-ին մեկնարկել է կաշառք ստանալու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործի քննությունը: Գործով անցնում է նաև 2008 թվականին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք:

Իսկ Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է Covid-19-ի թեստ։ Պաշտպանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Քոչարյանը այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։

Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Դատավոր Դանիբեկյանը հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 4-ին:

Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13:00-ն։

Թեմայի այլ նորություններ