Դատական նիստ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների գործով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

Դատական նիստ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների գործով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 28-ին երկու նիստ է անցկացվել։ Ամբաստնյալները Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են։ Գորիսի նստավայրում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ շարունակվել է Սիսիանի նախկին համայնքապետ, պատգամավոր Արթուր Սարգսյանի, իսկ Կապանի նստավայրում՝ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, Մեղրիի նախկին համայնքապետ, պատգամավոր Մխիթար Զաքարյանի դատավարությունը։

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը պատասխանել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ  Նապոլեոն Օհանյանի հարցերին։ Օհանյանի վարույթում է Մխիթար Զաքարյանի, նրա  նախկին տեղակալ Արմեն Սամվելյանի և Մեղրու համայնքապետարանի աշխատակից Արտավազդ Արզումանյանի քրեական գործը։ Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով՝պաշտոնեական լիազորությունների չարաշահում, և 314 հոդվածով, այն  է՝ պաշտոնական կեղծիք կատարելը։ Կոնկրետ այս դեպքում խոսքը արգելոց հանդիսացող տարածքը համայնքի գլխավոր հատակագծի մեջ չընդգրկելու և մի քաղաքացու անվամբ սեփականաշնորհելու մասին է։ Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը 40 րոպե լսելուց հետո, Մխիթար Զաքարյանը ասաց՝ անհասկանալի տերմիներ կան, և ինքը չի ընդունում իր մեղքը։

Մյուս երկու ամբաստանյալները ևս՝ Արմեն Սամվելյանն ու Արտավազդ Արզումանյանը, իրենց մեղավոր չճանաչեցին։ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ մեղադրանքի որոշ կետեր անհասկանալի էին։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը մեղադրող կողմին պարզաբանման հնարավորություն տվեց։ Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ ասվածը չի կարող համարվել պարզաբանում, քանի որ այդպես էլ չհասկացվեց, թե ինչ նկատի ունեն՝ առափնյա հատված ասելով։  Դատարանն ուսումնասիրեց քրեական գործում առկա ապացույցները և մինչև աշխատանքային օրվա ավարտը լսեց վկաներին։

Թեմայի այլ նորություններ