Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    8 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների. ընտրություններին ընդառաջ ԵԿՄ-ն հայտարարություն է տարածել

Երկրապահ կամավորականների միությունը երեկ վարչության նիստ է անցկացրել, որը վարել է վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նիստի ավարտին, ինչպես տեղեկանում ենք տարածված հայտարարությունից, որոշվել է հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ հայտարարել հետեւյալը.
 
«Գիտակցելով պահի լրջությունը, համապետական ընտրություններին ընդառաջ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ շեշտել.
 
Երկրապահը ունի առաքելություն՝ տեր լինել մեր պետությանն ու պետականությանը: Դրա համար մեզ անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ներքին անկայունությունը կարող է բերել անկանխատեսելի զարգացումների:
 
Ինչպես պատերազմի, այնպես էլ հետպատերազմական օրերին մենք՝ երկրապահներս, պետության սահմաններում ենք, որպեսզի բանակի հետ ապահովվենք մեր երկրի սահմանների անվտանգությունը:
 
Սիրելի´ հայրենակիցներ
 
Սահմանների անվտանգությունը կախված է երկրում ներքաղաքական կայունությունից:
Չդիմե´նք քայլերի, որոնք կարող են տանել անդառնալի կորուստների»: 

Թեմայի այլ նորություններ