ԱԺ-ն այսօր ընդունեց երեկ քննարկած 14 նախագծերը, մեկը մերժեց` հետ ուղարկելով առաջին ընթերցման ռեժիմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ԱԺ-ն այսօր ընդունեց երեկ քննարկած 14 նախագծերը, մեկը մերժեց` հետ ուղարկելով առաջին ընթերցման ռեժիմ

ԱԺ-ն այսօր ընդունեց երեկ քննարկած 14 նախագծերը, մեկը մերժեց` հետ ուղարկելով առաջին ընթերցման ռեժիմ

Խորհրդարանն ընդունեց ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի, Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններով հստակեցվում են ՊՈԱԿ-ների տնօրենների նշանակման հարցը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով սնանկության շեմը 1 միլիոնից բարձրացվում է 2 միլիոնի, իսկ կետանցի ժամկետը 60 օրվանից կհասցվի 90 օրվա: 

ԱԺ-ն մերժեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Սերգեյ Ատոմյանը: Առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ծանուցման 3 եղանակ՝ թղթային ծանուցագրով, ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով և ծանուցվող անձից ստորագրություն վերցնելով, ծանուցվող անձի կամ նրա պաշտպանի էլեկտրոնային փոստի հասցեին, հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ն.Բաղդասարյանը նշեց, որ օրինագծում կա տեխնիկական խնդիր, ուստի առաջարկեց դեմ քվեարկել նախագծին և այն հետ ուղարկել առաջին ընթերցման ռեժիմ: 

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են Ալեն Սիմոնյանը և Նիկոլայ Բաղդասարյանը: Նախագծի ընդունմամբ՝ փաստաբանները հնարավորություն կունենան լիարժեք իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները, կապահովվի փաստաբանների անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացումը: 

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն ունեցող անձին` Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Փոփոխություններով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: 

Խորհրդարանն ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Առաջարկվում է Քննչական կոմիտեում աշխատելու հնարավորություն տալ նաև զինծառայությունից օրենքով ազատված քաղաքացիներին: 

ԱԺ-ն ընդունեց «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրության վավերացմամբ հիմքեր են ստեղծվում երկու պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխադարձ վարչական աջակցության ընդլայնման, երկու երկրների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության և մաքսային ձևակերպումների արդյունավետ և արագ իրականացման, ինչպես նաև առևտրի անվտանգության ապահովման և առևտրային հարաբերությունների ամրապնդման համար: 

Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ստուգման ընթացքում խոչընդոտող գործողությունների համար նախատեսված վարչական պատասխանատվության շրջանակում ներառել ոչ միայն համալիր հարկային ստուգման դեպքերը, այլև Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության այլ տեսակները: 

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Նախագծով պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման կազմակերպման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը կարող է ընդունել պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքվող գործարքներում ստորագրությունների իսկության ճանաչման գործավարության և սահմանված կարգով ընդունված պայմանագրերում տեղ գտած լեզվական կամ տպագրական սխալների ուղղման առանձնահատկությունները կարգավորող իրավական ակտեր: 

ԱԺ-ն ընդունեց պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագծով ընդլայնվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, ովքեր կարող են համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ` ներառելով ներտնային վերանորոգման աշխատանքներ, ներտնային ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման և մոնտաժի, բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային աշխատանքներ կատարող, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող մեր հայրենակիցներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության հեղինակած «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի և Արման Աբովյանի հեղինակած «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակներն առաջարկում են, որպեսզի տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը պետական սահմանի անցման կետերում իրականացնի ավտոտրանսպորտային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն: Նշվում է, որ փոփոխությունը կնպաստի նաև միջպետական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների առավել անվտանգ կազմակերպմանն ու իրականացմանը, կբարձրացնի դրանց կազմակերպողների պատասխանատվությունը և փոխադրումների կարգի նկատմամբ ուշադրությունը:

ԱԺ-ն ընդունեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել համայնքներում ճանապարհային երթևեկության ոլորտում թե՛ իրավակիրառ, թե՛ իրավաիրացնող խնդիրների լուծումը:

Խորհրդարանն ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների հետ տեղեկատվության արդյունավետ փոխանակման, ֆինանսական կազմակերպությունների համակարգված վերահսկողության շրջանակներում արդյունավետ համագործակցության գործընթացը:

Թեմայի այլ նորություններ