ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ նիստում ներկայացված նախագծերը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը: 

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:

Առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:

Նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն, կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց, կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը, կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն, կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով մեկից երեք տարի ժամկետով:

Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Խորհրդարանը 79 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը:

Հիշեցնենք՝ նախագծի համահեղինակներից Սիսակ Գաբրելյանն իր ելույթում նշեց, որ նախագծով փորձում են վերացնել ժամանակին օրենքով ժամանակին մեկ անձի տրված մենաշնորհը:

ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն ու կքվեարկվեն 24-ժամյա ռեժիմով:

Թեմայի այլ նորություններ