Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվեց. Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 10°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ազգային ժողովում իրավիճակը կրկին լարվեց. Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին իրավիճակը լարվեց: Այս անգամ Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, - «Դուք երկար չեք կարողանալու պոպուլիզմով, հաճելի բառերով, կենացներով և լոզունգներով ստեղծել ծրագիր, որը կուրսային աշխատանքի տպավորություն է թողնում, և դրանք կերցնեք նորից ժողովրդին»,- հայտարարեց Հակոբյանը: Երբ պատգմավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:

Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը  թեժացավ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին ընդմիջում հայտարարեց:

Ազգային ժողովում ընդմիջման ժամանակ «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև  քաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին ու ոտքով հարվածում, որից հետո սկսում է խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքը:

Թեմայի այլ նորություններ