Արմեն Չարչյանը հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    50%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    82%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Արմեն Չարչյանը հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Արմեն Չարչյանը հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Թեմայի այլ նորություններ