Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    5 կմ/ժ
  • Արարատ 14°C
    55%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    0 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    67%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 15-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունն  ավարտող  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էռլոնի հետ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԱԺ լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի եւ Չինաստանի ու մասնավորապես երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար՝ ընդգծելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններից մեկն է: Աժ նախագահը նշել է՝ ցավոք, համավարակի պատճառով շփումները նվազել են, բայց հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարումից հետո դրանք լիարժեք կվերականգնվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ նախագծերի, նաեւ՝ համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար աջակցության համար:

Դեսպան Տյան Էռլոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ ժամանակը Հայաստանում իր համար աննկատ է անցել, ինչը խոսում է այն մասին, որ աշխատանքն օգտակար եւ հաճելի է եղել: Նա հավելել է, որ հեռանում է բավարարվածության զգացումով՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի եւ բարեկամական հարաբերությունների շնորհիվ շատ բանի են հասել բոլոր ոլորտներում: Տյան Էռլոնը հույս է հայտնել, որ համավարակի պատճառով հայ խորհրդարանականների հետաձգված այցը Չինաստան կկայանա, քանի որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական բարեկամական հարաբերություններին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին՝ աջակցության համար եւ Արարատ Միրզոյանին փոխանցել Չինաստանի խորհրդարանի ղեկավարի ողջույնները՝ ընդգծելով, որ Չինաստանը հաստատակամ է շարունակելու երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների զարգացմումը:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանն ու Չինաստանը հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն եւ եկող տարին այդ առումով առավել բուռն կլինի:

Թեմայի այլ նորություններ