Արարատ Միրզոյանը Լին Թրեյսիի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    7 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    70%
    9 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    63%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Արարատ Միրզոյանը Լին Թրեյսիի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

Արարատ Միրզոյանը Լին Թրեյսիի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը

Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով նաև Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցությանը:

Հայկական կողմը նշել է, որ հետևողական քայլեր են կատարվելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության հետագա զարգացման համար՝ հատկապես կարևորելով ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցությունը:

Քննարկվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող սադրիչ գործողությունների արդյունքում, ինչպես նաև Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ գործընկերների հետ անհրաժեշտ է ջանքեր գործադրել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որը միտված է խաղաղ գործընթացի առանցքային հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական լուծմանը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածքից առանց նախապայմանների դուրսբերումը կարող է համապատասխան պայմաններ ստեղծել` առկա հարցերը քննարկելու և հնարավոր լուծումներ փնտրելու համար` շեշտելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը խստորեն դատապարտել է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները և ցավակցություն է հայտնել զոհված քաղաքացիական անձանց ու զինվորականների ընտանիքներին:

Թեմայի այլ նորություններ