Անկասկած նաև ընդդիմության վարկանիշն է ընկել. Քոչարյանը կարծում է, որ իշխանափոխության համար անհրաժեշտ զանգվածային ընդզվում հասունացած չէ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    52%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    54%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24913
  • Դոլար = 387.646

Անկասկած նաև ընդդիմության վարկանիշն է ընկել. Քոչարյանը կարծում է, որ իշխանափոխության համար անհրաժեշտ զանգվածային ընդզվում հասունացած չէ

Անկասկած նաև ընդդիմության վարկանիշն է ընկել. Քոչարյանը կարծում է, որ իշխանափոխության համար անհրաժեշտ զանգվածային ընդզվում հասունացած չէ

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իշխանափոխության համար պետք են զանգվածային ընդվզումներ, սակայն այսօր ինքը չի տեսնում, որ այդ ընդվզումները հասունացել են:

«Ոչ թե 10 հազար մարդ պետք է լինի, այլ պետք է լինի զանգվածային ընդվզում։ Մենք այսօր չենք տեսնում, որ դա հասունացած է։ Դա հիասթափեցնում է մեր կողմնակիցների մի հատվածին, որոնք պատրաստ են այդ պայքարին, բայց մենք նաև չենք կարող այդ մարդկանց չպատրաստված տանել նման փորձությունների: Ինչ-որ բաներ կան, որ պիտի հասունանան։ Ինքս պատրաստ եմ ամեն ինչի, բայց պետք է զգաս, որ դա լինելու է ոչ թե այսպես ասած՝ ինքնահրկիզման ակտ, այլ լինելու են քայլեր, որոնք մեծ հավանականությամբ պետք է բերեն հաջողության։ Հակառակ դեպքում մեզ մեղադրելու են՝ բա դուք առաջնորդ եք, ինչո՞ւ չեք հաշվարկել»,-  ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարեց, որ ընդդիմության վարկանիշն է ընկել:

«Ուղղակի, մենք մտածում ենք ու հույս ունենք, որ մեր վարկանիշը վերականգնվող վարկանիշ է, իսկ իշխանության վարկանիշն այսպիսի տեմպերով անկման պարագայում չվերականգնվող է: Մեր գնահատականը սա է»,- եզրափակեց Քոչարյանը:

Թեմայի այլ նորություններ