Ակցիայի մասնակիցները պահանջեցին ներկայացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ առաջարկների բովանդակությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    95%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    97%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    63%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ակցիայի մասնակիցները պահանջեցին ներկայացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ առաջարկների բովանդակությունը

Ակցիայի մասնակիցները պահանջեցին ներկայացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ առաջարկների բովանդակությունը

«5165» շարժման նախաձեռնությամբ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին քաղաքացիներ, կազմակերպիչները կառավարությանը փոխանցեցին դիմում՝ պահանջելով ներկայացնել սահմանազատման և սահմանագծման հարցով առաջարկված փաստաթղթի բովանդակությունը: 

«5165» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց. «Ակցիայի նպատակն է պահանջել Նիկոլ Փաշինյանից հրապարակել, ժողովրդին հասանելի դարձնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանագծման, սահմանազատմանը վերաբերող այն փաստաթուղթը, որը, իր ասելով, դրված է իր սեղանին և որը,իր ասելով, ինքը պատրաստ է ստորագրել»:

Նա շեշտեց՝ ակցիան ունի խաղաղ բնույթ՝ վստահեցնելով, որ այլ հորդորներ, այլ օրակարգ, այդ ակցիայի շրջանակում նախատեսված չէ: Սողոմոնյանը վստահեցրեց, որ նախաձեռնությունը կրում է վերկուսակցական, նույնիսկ վերքաղաքական ազգային բնույթ:

«Սահմանագծումը և սահմանազատումը գործընթաց է, որը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ՀՀ սահմանադրությանը: Սահմանադրությամբ նախատեսված է, որ տարածքի ցանկացած փոփոխություն միայն  հանրաքվեի միջոցով է լուծվում»,-ասաց Սողոմոնյանը:

Նա ներկայացրեց փաստաթղթի վերաբերյալ իրենց կասկածները, թե հակառակորդին նշանակալի զիջումներ են լինելու:

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանն էլ նշեց, որ հավաքին մասնակցում են տարբեր հայացքներ ունեցող մարդիկ: «Մենք այս օրհասական պահին պետք է լինենք միասնական: Սա վերկուսակցական գործընթաց է»,-ասաց նա:

5165 կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանն էլ խնդրեց մարդկանց դուրս գալ փողոց՝տեր կանգնելու իրենց իրավունքին: «Այլևս որևէ մեկը չի օգնելու հայ ժողովրդին, և գուցե շատ լավ է, որ ոչ ոք չի օգնում այս պահին հայ ժողովրդին, որովհետև մեկ անգամ պետք է հասկանանք, որ մենք ենք միայն կռիվ տալու մեզ համար, որ միայն մեզ վրա հույսներս դնելով կարող ենք մեր երկիրը պահել: Դա ապացուցել են մեր զավակները, պատմության ընթացքում մեր բոլոր փառապանծ զավակները՝ ֆիդայինները, Նժդեհը, Մոնթեն և վերջին պատերազմի մեր հերոս զավակները»,-ասաց նա ու շեշտեց՝ Սահմանադրությամբ տրված է իրավունք՝ իրազեկվելու, թե ինչ է որոշվում անել երկրի հետ:

Հավաքին միացած նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ խոսեց Սյունիքում առկա ռիսկերից: «Եթե անգամ միայնակ մնամ, դուրս եմ գալու և պահանջեմ երկրի անվտանգության հարցով զբաղվեն: Եթե մենակ մնամ էլի դուրս եմ գալու փողոց և պահանջեմ, որ տեր կանգնեն մեր զինվորին, որը 44 օր պատերազմ է անցել»,-ասաց Հովսեփյանն ու իշխանությանը մեղադրեց սպառազինության հարցով պատշաճ չզբաղվելու և այլ հարցերի մեջ:

Կառավարությանը դիմումը հանձնելուց հետո հավաքի մասնակիցները երթով շարժվեցին նաև նախագահի նստավայր՝ դիմում հանձնելու նախագահին, որից հետո՝ ԱԺ՝ պատգամավորներին ներկայացնելու իրենց պահանջը: Որից հետո նրանք ժամը 17:00-ին հավաքվելու են  Հանրապետության Հրապարակում: Նրանք վստահեցրին, որ իրենց գործողությունները լինելու են շարունակական՝ ամեն օր:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:

Թեմայի այլ նորություններ