ԱԳՆ շենքում ակցիա իրականացնողներից 13 հոգի բերման է ենթարկվել, որոնց թվում են Նաիրի Հոխիկյանը և Վահագն Չախալյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

ԱԳՆ շենքում ակցիա իրականացնողներից 13 հոգի բերման է ենթարկվել, որոնց թվում են Նաիրի Հոխիկյանը և Վահագն Չախալյանը

ԱԳՆ շենքում ակցիա իրականացնողներից 13 հոգի բերման է ենթարկվել, որոնց թվում են Նաիրի Հոխիկյանը և Վահագն Չախալյանը

«Ազատագրական շարժում» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ պահանջում են հանդիպում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կամ ԱԳՆ ներկայացուցչի հետ, ակնկալելով, որ Միրզոյանը հայտնի ԱԳՆ դիրքորոշումը Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ:

Ավելի ուշ «Կամքի» անդամ Վահագն Չախալյանը վրդովված կերպով սկսեց ոստիկանների հետ բանակցել և իր բողոքները նրանց ներկայացնել: Ոստիկաններից մի քանիսը Չախալյանին հորդորեցին հանգիստ եւ առանց բղավոցների խոսել, վերջինս, չանսալով նրանց հորդորներին, շարունակում էր հուզախառն և ագրեսիվ ելույթը:

Րոպեներ հետո Ոստիկանության աշխատակիցները ներս մտան ԱԳՆ-ի շենք, առաջացան դեպի Չախալյանը՝ նրան բերման ենթարկելու նպատակով, որից հետո հավաքվածների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ սկսվեց: Ոստիկանները ցուցարարներին պահանջեցին դուրս գալ շենքից: Ոստիկանության պահանջը չկատարելու համար բողոքի ակցիա իրականացնող 13 քաղաքացի բերման են ենթարկվել:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակի»-ին հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար կա 13 բերման ենթարկված (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որոնց թվում են Նաիրի Հոխիկյանը և Վահագն Չախալյանը:

Այս պահին էլ ոստիկանները ԱԳՆ շենքի տարածում պահպանում են հասարակական կարգը, Ազատագրական շարժման ներկայացուցիչներից ևս անդամներ կան դեռ արտաքին գերատեսչության շենքում: Անվտանգության աշխատակիցներից մեկը նրանց հայտնեց, որ իրենց խնդրանքը փոխանցվել է ԱԳՆ քարտուղարին, խոստացել են, որ շարժման անդամների հետ հանդիպող կլինի:

Թեմայի այլ նորություններ