Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական բանակը կորուստներ ունի
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական բանակը կորուստներ ունի

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական բանակը կորուստներ ունի

Ինչպես արդեն տեղեկացրել էինք։ Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Ադրբեջանի Թուրան լրատվական գործակալությունը հղում կատարելով  ԱՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը, պնդել էր որ իբր հայկական կողմն է խախտելով կրակի դադարեցման ռեժիմը  հրետանային կրակ բացել, ըստ ադրբեջանական կողմի կողմերը կորուստներ են կրել։

Հենց նոր պաշտոնական բաքվի խոսափող haqqin.az-ի տեղեկություններով վերը նշված մարտական գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ է կրել, այդ թվում զինվորներ և սպաներ։ Ըստ հաղորդագրության զոհվել է 2, և վիրավորվել 5 զինծառայող։ ԱՀ ՊՆ-ն պաշտոնական ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու ընտանիքներին։ Հայկական կողմի կորուստների մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հաղորդում։

Թեմայի այլ նորություններ