1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ. Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    37%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    19 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    97%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    14 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    81%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    37%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    54%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    37%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    96%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26217
  • Դոլար = 387.523

1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ. Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց

1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ. Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվեց

Ազգային ժողովը քիչ առաջ 1 կողմ, 3 դեմ եւ 75 ձեռնպահ ձայներով վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին:

Քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ Ազգային ժողովը արձակելու եւ արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:

Հիշեցնենք, որ վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Սակայն քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ խորհրդարանը 2 անգամ չպետք է ընտրի վարչապետ, որպեսզի խորհրդարանը լուծարվի, եւ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած միակ պատգամավորն «Իմ քայլ»-ից Նարեկ Ղահրամանյանն է:

 

ՀԺ-ն Ղահրամանյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է կողմ քվեարկել, ի պատասխան վերջինս ասաց. «Տեխնիկական խնդիր է եղել, քարտուղարությանն ասել եմ, ձեռնպահ են դարձրել»:

Թեմայի այլ նորություններ