Ահաբեկչություն` Սիրիայում. Դամասկոսից ոչ հեռու գազատար է պայթել․ ողջ Սիրիան հոսանքազրկվել է. SANA
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    76%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    89%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 12°C
    53%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    76%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    76%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    62%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Ահաբեկչություն` Սիրիայում. Դամասկոսից ոչ հեռու գազատար է պայթել․ ողջ Սիրիան հոսանքազրկվել է. SANA

Ահաբեկչություն` Սիրիայում. Դամասկոսից ոչ հեռու գազատար է պայթել․ ողջ Սիրիան հոսանքազրկվել է. SANA

Սիրիայի Արաբական Հանրապետության Նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի Գանեմը հայտարարել է, որ Դամասկոսի նահանգի Ադ-Դմեյր և Ադրա միջև ընկած գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է: Այս մասին հայտնում է Սիրիայի Արաբական Հանրապետության Տեղեկատվության նախարարությանը պատկանող պետական "Սիրիայի Արաբական լրատվական SANA գործակալություն"-ը։

Գանեմը SANA գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հրշեջները արդեն մարել են կրակը: Նրա խոսքով՝ խողովակաշարի վնասված հատվածը գտնելու և փոխարինելու համար պայթյունի վայր են ժամանել հատուկ սարքավորումներ:

Իր հերթին էլեկտրաէներգիայի նախարար Մուհամմադ Զուեր Հարբութլին ասել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է Դամասկոսի որոշ կենսական նշանակության օբյեկտներում, ինչպիսիք են հիվանդանոցները և որոշ բնակելի վայրեր: Նաև ժամանակավոր հիմունքներով էլեկտրաէներգիան վերականգնվել է Հոմսի և Համայի նահանգներում և ծովափնյա շրջանում:

Թեմայի այլ նորություններ