Վարչապետն ընդունել է «Գեոպրոմայնինգ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    54%
    13 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    24 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    100%
    7 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    54%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    76%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 388.501

Վարչապետն ընդունել է «Գեոպրոմայնինգ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին:

Զրուցակիցները քննարկել են ԶՊՄԿ-ի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը:

«Ողջունում եմ Ձեզ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել ԶՊՄԿ-ի կապիտալի 15 տոկոսը: Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել՝ կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերութան, այլ նաև մեր տնտեսության համար: Գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին Ռոման Տրոցենկոն նշել է. «Շնորհակալություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության համար, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ: Մենք ուրախ ենք ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ, ինչը թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի: Դա թույլ կտա վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ»:

Վարչապետը նկատել է, որ պղնձաձուլարանի կառուցումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների նոր պահանջարկի: «Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարությանն ընկերության 25 տոկոսի նվիրաբերումը, ինչը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, կնպաստի մասնավոր հատված-պետություն համագործակցության ընդլայնմանը, ԶՊՄԿ-ի հետագա արդյունավետ գործունեությանը:

Զրուցակիցները կարևորել են ծրագրերի ժամանակին և հնարավորինս արագ իրականացումը և պայմանավորվել ակտիվորեն համագործակցել այդ ուղղութամբ:

 

 

Թեմայի այլ նորություններ