«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացել են մի շարք պետական մարմիններ. ՊԵԿ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    55%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    81%
    23 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    55%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    55%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    90%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24237
  • Դոլար = 387.646

«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացել են մի շարք պետական մարմիններ. ՊԵԿ

«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացել են մի շարք պետական մարմիններ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը։

«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն: Ներկա դրությամբ համակարգում արդեն իսկ ընդգրկված է 8 պետական մարմին:

«Թույլատվական փաստաթղթեր» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։

Համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է:

Թեմայի այլ նորություններ