Տեղի է ունեցել Կանանց տնտեսական հզորացմանը նվիրված համաժողով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    97%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    48%
    24 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    19 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.7003
  • Ռուբլի = 4.25025
  • Դոլար = 387.905

Տեղի է ունեցել Կանանց տնտեսական հզորացմանը նվիրված համաժողով

Տեղի է ունեցել Կանանց տնտեսական հզորացմանը նվիրված համաժողով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել Կանանց տնտեսական հզորացմանը նվիրված համաժողով։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՄԱԿ- Կանայք»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագետ Նարգիս Ազիզովան, Շվեյցարիայի զարգացման համագործակցության ազգային ծրագրի ավագ պատասխանատու Արթուր Փոքրիկյանը և Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:
 
Անդրադառնալով հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության, որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցության ու գենդերային հավասարության խթանման ապահովմանը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ ուղղությամբ շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ։
 
«Բարձր ենք գնահատում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Կանանց աքսելերատոր ծրագրի դերը՝ ձեռներեցությունը խթանելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Այն իրականացվում է հանրապետության մի շարք մարզերում և միտված է խթանելու կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում՝ էկոհամակարգի մակարդակում նորարար աջակցության մեխանիզմների շնորհիվ»,- նշել է նախարարը։
 
Համաժողովը կազմակերպվել է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում – Փուլ II» (WEESC) ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի զարգացման համագործակցության և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ։

Թեմայի այլ նորություններ