Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    87%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար

Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել իրեն վստահված գույքի պահպանության և ճիշտ օգտագործման համար, փոխարենը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից ապօրինաբար դուրս  է բերել և յուրացրել փաստացի իրեն վստահված 1 440 285 ՀՀ դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 1 001 700 ՀՀ դրամ արժողությամբ 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ: Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ պետությանը պատճառելով ընդհանուր 2 441 985 ՀՀ դրամի գույքային վնաս։

Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի  (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ