Ընդունվել է «ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի համատեղ համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ընդունվել է «ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի համատեղ համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը

Ընդունվել է «ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի համատեղ համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը

Հայաստանը միանում է 2020 թ. մայիսի 29-ին Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը:

Ազգային ժողովն ապրիլի 12-ին ընդունեց ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագիրն ընդհանուր առմամբ վերաբերում է զինված ուժերի հեռախոսային կապին և տեսակապին, ապահովելու է անվտանգությունը, մեծանալու է բանակների տեխնիկական հագեցվածությունը: Այն առնչվում է նաև ՀՀ և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբների փոխգործակցությանը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև:

Փաստաթղթին չեն միացել Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Մոլդովան և Ադրբեջանը:

Հայաստանը համաձայնագրին միացել է մեկ վերապահումով, ըստ որի՝ մեր երկիրն առանձին որոշում կկայացնի փաստաթղթի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք դրան միացել են 2020 թ. մայիսի 29-ից հետո:

Թեմայի այլ նորություններ