Վարչապետ Փաշինյանը հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Վարչապետ Փաշինյանը հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին

Վարչապետ Փաշինյանը հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը վարչապետ Փաշինյանը գնահատել է լարված։

Վերջինս հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը ՌԴ նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում, որին կնախորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը: Այն կկայանա ապրիլի 8-ին:

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչպես հավելել են դիվանագիտական գերատեսչությունից, նախատեսվում է Երևանի կենտրոնում տեղադրել ռուս-հայկական բարեկամության «Դարերի միասնություն» հուշարձանը։

«2022 թվականի ընթացքում Ռուսաստանում կանցկացնենք Հայաստանի մշակույթի օրերը և Հայաստանում կանցկացնենք Ռուսական հոգևոր մշակույթի օրեր: Կանցկացվի հաջորդ երիտասարդական ֆորումը: Նախատեսվում են կլոր սեղաններ ռուս-հայկական հարաբերությունների արդիական հարցերի շուրջ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացվի ապրիլի 3-ին:

Թեմայի այլ նորություններ