Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին կլինեն շփումներ Ադրբեջանի նախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    81%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին կլինեն շփումներ Ադրբեջանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին կլինեն շփումներ Ադրբեջանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Կառավարության ղեկավարը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում կլինեն շփումներ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Այդ մասին ավելի վաղ հայտնել է Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին հրավիրված ասուլիսին՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ գագաթնաժողովին հնարավոր է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։

«Դեկտեմբերի 28-ին է նախատեսված այդ գագաթնաժողովը, այո, մասնակցելու եմ։ Այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ շփում կլինի։ Պաշտոնական բանակցության առաջարկ այս պահին չենք ստացել։ Գագաթաժողովը ոչ ֆորմալ է, հետևաբար շփումները նույնպես ոչ ֆորմալ են»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ