«Սուրմալու»-ում պայթյունի առթիվ քննությունը լայն ծավալով շարունակվում է. քննության առարկա են բոլոր վարկածները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

«Սուրմալու»-ում պայթյունի առթիվ քննությունը լայն ծավալով շարունակվում է. քննության առարկա են բոլոր վարկածները

«Սուրմալու»-ում պայթյունի առթիվ քննությունը լայն ծավալով շարունակվում է. քննության առարկա են բոլոր վարկածները

Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանն օգոստոսի 16-ին անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած՝ մարդկային մեծաթիվ կյանքեր խլած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննչական խմբի քննիչների, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների մասնակցությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ քննարկվել են նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը և միջանկյալ արդյունքները: Ելնելով օպերատիվ իրավիճակի վերաբերյալ հայտնված տեղեկատվությունից և քննարկման արդյունքներց՝ Երևան քաղաքի դատախազը տվել է կոնկրետ հանձնարարություններ քննության հիմնական ուղղությունների, ապացուցողական անհետաձգելի և մյուս գործողությունների, դրանց ծավալի վերաբերյալ:

«Նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները, շինության կարգավիճակը, պարունակությունը, դրանց պահպանության իրավաչափության, տարածքում անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:

Այսօր առավոտյան ժամը 10.30-ից քննիչների և փորձագետների կողմից սկսվել է իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն, որին ներկա են գտնվել նաև դատախազական խմբի դատախազները: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում դեռևս շարունակվում են հովացման, ինչպես նաև փրկարարական-որոնողական աշխատանքները՝ դեռևս հնարավոր չի դարձել մոտենալ հրդեհի և պայթյունի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տվյալների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: Վերջինս կիրականացվի նշված տարածքում առաջնային միջոցառումներն ավարտվելուց, հնարավոր փլուզումների վտանգը չեզոքացնելուց և անվտանգության բավարար պայմաններ ապահովելուց անմիջապես հետո:

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք՝ այդ թվում տուժողներ և առևտրի կենտրոնում առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր: Այս գործընթացը շարունակվում է, քննության պլանավորմանը համապատասխան՝ հարցաքննվելու են նաև Սուրմալու տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները:

Պահանջվել են առևտրի կենտրոնում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսություններին վերաբերող բոլոր տվյալները, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը:

Իրականացվում են փլատակներից դուրս բերված անձանց մարմինների ճանաչման, նույնականացմանն ուղղված աշխատանքներ:

Նաև նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական, դատաձայնգարային, և դատահամակարգչատեխնիկական համալիր փորձաքննություն: Ելնելով այսօրվա խորհրդակցության արդյունքներից՝ Երևան քաղաքի դատախազի կողմից խնդիր է դրվել նշանակելու նաև դատապայթյունատեխնոլոգիական փորձաքննություն:

Քննության առարկա են բոլոր վարկածները: Այս համատեքստում մամուլում հրապարակված՝ պայթյունի պատճառների, հնարավոր վարկածների վերաբերյալ բոլոր՝ իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները Երևան քաղաքի դատախազի կողմից ուղարկվել են նախաքննական մարմնին՝ դրանց արժանահավատությունը պարզելու, քննության առարկա դարձնելու նպատակով»,- նշել է Գոռ Աբրահամյանը:

Նա հավելել է, որ քննության ընթացքն ու ստացվող տվյալները սեղմ պարբերականությամբ զեկուցվում են ՀՀ գլխավոր դատախազին, ում կողմից տրվում են հանձնարարություններ:

Աբրահամյանը հավաստել է, որ ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության երաշխավորման, կատարված ողբերգության հանգամանքների լիարժեք բացահայտման հարցում:

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության ու մոնիթորինգի կենտրոնը։

Որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։

Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։

Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն՝ ըստ ստացիոնար կայանների տվյալների․

Օգոստոսի 15-16

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.6-1․8 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1-1․3 անգամ։

Նոր Նորքում համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․4 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ աննշան։

«Ունենք  2 անհետ կորած և 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը պարզված չէ։ Այսինքն՝ եթե անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, ապա կմնա մեկ անհետ կորած»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր 3 անհետ կորածի մասին, այժմ, նրա փոխանցմամբ, ՌԴ քաղաքացին, որը համարվում էր անհետ կորած, գտնվել է։

«Նրա հարազատները կապ են հաստատել և պարզվել է, որ նա վիրահատվել է բոլորովին այլ պայմաններում և հիվանդանոցում է։ Դրանով պայմանավորված անհետ կորածների թիվը փոփոխվել է»,- ասաց նախարարը։

Արմեն Փամբուխչյանը  տեղեկացրեց, որ քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքը շարունակվում է։

Պաշտոնյան հայտնեց, որ զրուցել է «Սուրմալու»-ի տնօրինության հետ․ «Պայթուցիկ նյութերի և շենքի հատակագծի հետ կապված զրուցել ենք տնօրինության հետ և այդ հիմքով ենք  ասում, որ չկան այլևս պայթուցիկ նյութեր»։

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում կիրակի տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Իրանի ԱԳՆ-ն Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում հայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը:

«Ցավով տեղեկացանք Երևանում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքի մասին, որը հանգեցրել է տասնյակ զոհերի և վիրավորների: Ցավակցելով Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը և կարեկցանք հայտնելով դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

Ցավակցական ուղերձով է հանդես եկել Վրաստանի վարչապետը: Իրակլի Ղարիբաշվիլիի Twitter-ում կարդում ենք.
«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառության պահեստում տեղի ունեցած պայթյունի մասին լուրից, որի հետևանքով մարդիկ անհետ կորել են և վիրավորվել: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին այս վշտալի պահին: Մեր մտքերն ու աղոթքները այդ ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ են»:

Երևանում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ցավակցություն է հայտնել Ալբանիայի արտգործնախարարությունը: Twitter-ի միկրոբլոգում այդ երկրի արտաքին գերատեսչությունը տուժածներին մաղթել է լիակատար և շուտափույթ ապաքինում:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ցավակցական ուղերձով կարեկցանք է հայտնում Հայաստանի ժողովրդին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի պայթյունի կապակցությամբ։

«Սգո այս ծանր պահին Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասվում է ուղերձում:

Պայթյունի զոհերի ընտանիքներին ավելի վաղ ցավակցություն էր հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ուժ և տոկոնություն մաղթել արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներին:

Թեմայի այլ նորություններ