Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեկնարկել են 9-րդ մարդասիրական խմբի աշխատանքները. Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեկնարկել են 9-րդ մարդասիրական խմբի աշխատանքները. Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն

Սիրիայի Արաբական Հանրապետությունում մեկնարկել են 9-րդ մարդասիրական խմբի աշխատանքները. Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն

Մարտի 15-ից արդեն մեկնարկել են 9-րդ մարդասիրական խմբի աշխատանքները Խանտոման բնակավայրում: Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում 2019 թվականի փետրվարից մինչև այսօր մաքրվել է 982 661 քմ ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված տարածք: Հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 600 չպայթած զինամթերք: Բժիշկների մեր խումբն օգնություն է ցուցաբերել 42 345 տեղաբնակի։ Այս մասին "Ինտերլուր" լրատվական գործակալությունը տեղեկացավ Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոնից:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

2022 թվականի մարտի 31-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս քաղաքում ՄԱԿ-ի ականազերծման ծառայության գրասենյակում տեղի ունեցավ ականների վտանգի իրազեկման և հակաականային գործունեության աջակցության միջազգային օրվան նվիրված միջացառում։
 
Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցեց Հայաստանի Հանրապետության «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը, որը ներկայումս Հալեպ նահանգում իրականացնում է ականազերծման, իսկ Դամասկոս նահանգի Դարայա արվարձանում՝ մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։ Թիմը ներկայացավ ցուցադրական ձևաչափով, որի ընթացքում հատուկ կահավորված տարածքում ներկայացվեցին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի աշխատանքները ՀՀ-ում, ՍԱՀ Հալեպ նահանգում և Դամասկոսում, ինչպես նաև հյուրերին ներկայացվեցին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի գործառնությունների ստանդարտ ընթացակարգերով իրականացվող աշխատանքների ընթացքում կիրառվող գործիքները, նշագրման համակարգերը, հանդերձանքները, որոնք հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին։ Միջոցառման ընթացքում միջազգային որոշ կազմակերպությունների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ՍԱՀ-ում հակաականային գործունեության ոլորտում հետագա համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցում էին ՍԱՀ հավատարմագրված մի շարք միջազգային կազմակերպություններ, ի մասնավորի Կարմիր Մահիկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նորգեվիայի ժողովրդի աջակցության (NPA), ՄԱԿ-ի ժողովրդագրական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Ագա Խան հիմանդրամի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Возможно, это изображение (6 человек, люди стоят и на открытом воздухе)
Возможно, это изображение (на открытом воздухе и дерево)
Возможно, это изображение (12 человек, люди стоят и на открытом воздухе)
Возможно, это изображение (7 человек, люди стоят, дерево и на открытом воздухе)
Возможно, это изображение (6 человек, люди стоят, дерево и на открытом воздухе)
Возможно, это изображение (на открытом воздухе и кирпичная стена)
Возможно, это изображение (9 человек, люди стоят и на открытом воздухе)
Возможно, это изображение (5 человек, люди стоят, на открытом воздухе и дерево)
Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)
 
Սույն թվականի մարտի 16-17-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի (ՀԱՓԿ) տնօրեն Վաղինակ Սարգսյանն այցելել է Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոսի արվարձանի Դարայա շրջանում իրականացվող «ՀԱՓԿ»-ի ականազերծման խմբին։ Այցի նպատակն էր գնահատել ընթացիկ գործունեությունը և պլանավորել հետագա գործողությունները:
 
Տնօրենը հանդիպում է ունեցել ծրագրի ղեկավար կազմի, գործառնական անձնակազմի, ինչպես նաև դաշտում աշխատող օպերատորների հետ, ովքեր մաքրման աշխատանքներ են իրականացնում պայթուցիկ զինամթերքով աղտոտված տարածքներում:
 
2021 թվականի դեկտեմբերի 6-ից ի վեր ենթամակերեսային մաքրման է ենթարկվել ավելի քան 124 300 քմ և մակերեսային մաքրման՝ 330 600 քմ տարածք, ինչպես նաև հայտնաբերվել և նշագրվել է 142 միավոր պայթուցիկ զինամթերք հետագա ոչնչացման նպատակով:
 
Սիրիա կատարած այցի շրջանակում համակարգման նիստ է տեղի ունեցել Միացյալ ազգերի ականազերծման ծառայության (ՄԱԿԱԾ), Միացյալ ազգերի ծրագրերի իրականացման (ՄԱԿ ԾԻԳ) գլխավոր գրասենյակի պատվիրակության՝ ի դեմս Ծրագրերի, պլանավորման և կառավարման ղեկավար Ստեֆեն Փրիթչարդի, ՄԱԿ ԾԻԳ-ի խաղաղության և անվտանգության փոխտնօրեն Սալման Հաքի, ՄԱԿ ԾԻԳ-ի պորտֆոլիոյի և ՄԱԿԱԾ-ի Սիրիայի արձագանքման ծրագրի ավագ մենեջեր Ջոնաս Գաուդարիի, Հակաականային ծրագրի ղեկավար Ջեիվդ Հաբիբուլհաքի և Գործողությունների ղեկավար Արտյոմ Հարությունյանի հետ համատեղ: Դեկտեմբերի 17-ին ՄԱԿԱԾ-ի և ՄԱԿ ԾԻԳ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակությունն այցելել է «ՀԱՓԿ»-ի աշխատանքային տեղամաս, որտեղ այցելուներին ներկայացրել և ծանոթացրել են իրականացված գործունեության հետ:
 
ՄԱԿԱԾ-ի և ՄԱԿ ԾԻԳ-ի գլխավոր գրասենյակի պատվիրակությունը բարձր է գնահատել «ՀԱՓԿ»-ի ծրագրի ղեկավարության և ականազերծողների իրականացրած հակաականային գործունեությունը:
 
Возможно, это изображение (1 человек, стоит, на открытом воздухе и текст «CHDE A»)
Возможно, это изображение (7 человек, люди стоят и на открытом воздухе)
Возможно, это изображение (7 человек, люди сидят и на открытом воздухе)
Возможно, это изображение (6 человек, люди стоят и на открытом воздухе)
Возможно, это изображение (3 человека, люди стоят и на открытом воздухе)
Возможно, это изображение (8 человек, люди стоят и на открытом воздухе)
Возможно, это изображение (10 человек, люди стоят и на открытом воздухе)
 

Թեմայի այլ նորություններ