Սահմանազատման և անվտանգության հարցով հանձնաժողովների առաջին նիստը կառուցողական էր. Մհեր Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 6°C
    98%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Սահմանազատման և անվտանգության հարցով հանձնաժողովների առաջին նիստը կառուցողական էր. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման և անվտանգության հարցով հանձնաժողովների առաջին նիստը կառուցողական էր. Մհեր Գրիգորյան

Հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ տեղի կունենա եռակողմ աշխատանքային խմբի նիստ՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ կառուցողական է համարում Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանների սահմանազատման և անվտանգության հարցով հանձնաժողովների առաջին նիստը, որը տեղի ունեցավ մայիսի 24-ին երկու երկրի սահմանին։

Գրիգորյանը նշել է, որ եկող շաբաթ սպասվում է հարցի վերաբերյալ երկրորդ հանդիպումը: «Հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի (10) եռակողմ հայտարարության 9-րդ կետում ամրագրված պայմանավորվածությունների և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության իրականացման հարցերը: Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է փոխվարչապետը։

9-րդ կետը վերաբերում էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, իսկ հունվարի 11-ի հայտարարությունը այդ կետի իրագործման համար առաջարկվող քայլերի հերթականություն էր ենթադրում:

Թեմայի այլ նորություններ