Ռազմական կցորդները համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Ռազմական կցորդները համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Ռազմական կցորդները համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ N ավիաբազա: Ավիաբազայի հրամանատար, ավիացիայի գնդապետ Սամվել Թավադյանը օտարերկրյա հյուրերին ծանոթացրել է զորամասի առօրյա գործունեությանը և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև ռազմական կցորդները շրջայց են կատարել զորամասի տարածքում, ծանոթացել ավիացիոն սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:

Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը:

Թեմայի այլ նորություններ