Քննարկվել է ԱԻ նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետբյուջեի կատարողականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Քննարկվել է ԱԻ նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետբյուջեի կատարողականը

Քննարկվել է ԱԻ նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետբյուջեի կատարողականը

Մայիսի 31-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության 2021 թ. պետական բյուջեի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թ. ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր, ընդհանուր փաստացի կատարված ծրագրերի արդյունքում արձանագրվել է 14 մլրդ 402 մլն 429 հազար դրամի կատարողական:

Ոստիկանությունն 2021 թ. ընթացքում իրականացրել է 2 ծրագիր, 18 միջոցառում, փաստացի կատարված ծախսերի հանրագումարը կազմել է 65 մլրդ 463 մլն դրամ:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապահովել է 99,4 տոկոս կատարողական»,- ասել է նախարար Արմեն Փամբուխչյանը` ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:

Խոսելով թերացումների մասին` նախարարը, մասնավորապես, անդրադարձել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի անվտանգության ապահովում» և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում, սարքավորումներում առկա քիմիական նյութերի ու սարքավորումների անվտանգ պահպանություն» միջոցառումներին: Նա խոսքով` թերացումների  պատճառը գործարանի կողմից որոշ ծախսերի գծով համապատասխան փաստաթղթեր չներկայացնելն է:

Կատարվել է սեյսմոլոգիական ցանցից ստացվող տվյալների ամբողջական վերլուծություն: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների տարածքների ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով հավաքագրվել և վերլուծվել են երկրաֆիզիկական բլոկի և երկրաքիմիական դիտակայանների տվյալները: Իրականացվել է սեյսմածին անոմալիաների վիճակագրության ուսումնասիրություն:

Նախարարը ներկայացրել է նաև «Ճգնաժամային կառավարման ուսուցում» ոլորտում իրականացված աշխատանքները, խոսել է աղետների ռիսկերի տվյալների հավաքագրման, վերլուծության, համայնքներում աղետների ռիսկերի բացահայտման և գնահատման համակարգի փուլային, ինչպես նաև սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրումների մասին:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է հատկապես Սյունիքի մարզում փրկարար ծառայության աշխատանքներում իրականացված որակական փոփոխություններին, Մեղրի համայնքում ծառայության` հաստիքների և համապատասխան տեխնիկայով համալրելուն վերաբերող հարցերին:

Ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի կատարողականը` ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը նշել է. «Հաշվետու տարում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել են հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը` միաժամանակ իրականացնելով բարեփոխումների ռազմավարություններով և ծրագրերով նախատեսված առաջնահերթ միջոցառումները»:

Նրա խոսքով` կապիտալ ծախսերի գծով հատկացումների աճը հիմնականում պայմանավորված է Երևանում ոստիկանության նոր՝ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար գույքի, սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման հանգամանքներով:

Հաշվետու տարում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 14,3 տոկոսով:

Հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 950 դեպք, որից 42,4 տոկոսը՝  ոստիկանության մարմինների կողմից:

Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում փակ ձևաչափով քննարկվել են պաշտպանության, ազգային անվտանգության և պետական ռեզերվներին վերաբերող հարցերը:

Թեմայի այլ նորություններ