Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցում են Քրեակատարողական նոր օրենսգրքի կատարելագործմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    39%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    95%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    43%
    4 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    78%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    39%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    39%
    2 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    50%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    89%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26004
  • Դոլար = 387.523

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցում են Քրեակատարողական նոր օրենսգրքի կատարելագործմանը

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցում են Քրեակատարողական նոր օրենսգրքի կատարելագործմանը

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին կայացել է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի կատարելագործման խորհրդատվական խմբի առաջին նիստը: Խորհրդատվական խումբը բաղկացած է բացառապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչը միտված է ապահովելու արդարադատության նախարարության և վերջիններիս միջև ավելի կառուցողական երկխոսության ամրապնդմանը:  

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությն տեղեկատվության ր հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար Արփինե Սարգսյանը կարևորել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության այս նոր մշակույթի ձևավորումը և շնորհակալության հայտնել նախարարության նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Արդարադատության նախարարության համակարգմամբ ձևավորված խորհրդատվական խմբի աշխատանքն իր ուրույն դերակատարումն է ունենալու Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի կատարելագործման հարցում:  Նշվել է, որ այս ձևաչափով հանդիպումները թույլ կտան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստանալ հստակ առաջարկներ և դրանք քննարկել բաց և թափանցիկ տիրույթում:  

«Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ խորհրդատվական խմբի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, իսկ հերթական հանդիպումների շրջանակներում քննարկվելու են Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հետագա փուլերում ներկայացվող բոլոր առաջարկները՝ տեղեկացնելով, որ օրենսգրքի նախագիծն արդեն իսկ ուղարկվել է վարչապետի աշխատակազմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Ըստ աղբյուրի՝ Հանդիպման ավարտին խմբի անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել արդարադատության նախարարությանը նախաձեռնության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին այսպիսի աշխատանքներում ներգրավելու պատրաստակամության համար, ինչն իրենից ներկայացնում է համագործակցության նոր որակ և մշակույթ:

Թեմայի այլ նորություններ