Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է. Կառավարությունից մեկնաբանում են ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված կեղծ լուրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    20 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    60%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    20 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    83%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է. Կառավարությունից մեկնաբանում են ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված կեղծ լուրերը

Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է. Կառավարությունից մեկնաբանում են ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված կեղծ լուրերը

«Զանգեզուրյան միջանցքի» մասին ՀՀ կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում հավաստեցին Կառավարությունից՝ նշելով. «Միջանցքի մասին խոսելն անգամ ավելորդ է, չի լինելու: ՀՀ կառավարությունը, հավատարիմ մնալով իր իսկ սկզբունքներին, անգամ ավելորդ է համարում ԶԼՄ-ներում շրջանառվող, այսպես կոչված, միջանցքի մասին քննարկումները մեկնաբանելը»:

Նշենք, որ այսօր առավոտից ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են կեղծ լուրեր շրջանառել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին: Հղում տալով տելեգրամյան իրենց ալիքներին՝ այդ երկրի լրատվամիջոցները գրում են, թե իբր նոր եռակողմ համաձայնագիր է ստորագրվելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, եւ որ այդ փաստաթուղթը վերաբերում է «Զանգեզուրյան միջանցքին»:

Թեմայի այլ նորություններ