Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    47%
    2 կմ/ժ
  • Լոռի 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    5 կմ/ժ
  • Արարատ 20°C
    36%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    49%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում

Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում

Գործադիրը լրացումներ է առաջարկում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում: Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու եւ դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը երեկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցը ներկայացնելիս՝ նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների կողմից փոփոխություններ են կատարվել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում: ՀՀ Ազգային ժողովն արդեն վավերացրել է համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Նշված արձանագրության դրույթներին համապատասխանեցնելու նպատակով էլ առաջացել է օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ