Կառուցապատողը տուգանվել է լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    13 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    13 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    13 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    68%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Կառուցապատողը տուգանվել է լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար

Կառուցապատողը տուգանվել է լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համար

Կառուցապատող Ա.Օսիպյանը սույն թվականի մայիսի 12-ին դիմում էր ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ ք․Երևան, Մելքումովի Ν 78/2 տարածք հասցեում ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովի անդամի թեկնածու ընդգրկելու համար։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը վերոնշյալ հասցեում կատարել է ուսումնասիրություն,  որի արդյունքում  կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ վարչական արձանագրություն։  

Մասնավորապես՝ կառուցապատող Ա․ Օսիպյանը շինարարական աշխատանքներն իրականացրել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով։ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շինարարություն իրականացնողները պարտավոր են ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա, քանի որ ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի՝ շինարարության իրականացումը լիցենզավորվող  գործունեության տեսակ է։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածը  վարչական պատասխանատվություն է սահմանել լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարական աշխատանքներ իրականացնողների համար։

Ուստի, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, հիմք ընդունելով վերոգրյալն ու վարչական գործում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 24411-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ կառուցապատող Ա․Օսիպյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1577-րդ հոդվածի հատկանիշներով ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Թեմայի այլ նորություններ