Հումանիտար ականազերծման կենտրոնը Դամասկոսի արվարձաններում 2021-ից մինչև օրս մաքրել է շուրջ 551.600 քմ տարածք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    50%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հումանիտար ականազերծման կենտրոնը Դամասկոսի արվարձաններում 2021-ից մինչև օրս մաքրել է շուրջ 551.600 քմ տարածք

Հումանիտար ականազերծման կենտրոնը Դամասկոսի արվարձաններում 2021-ից մինչև օրս մաքրել է շուրջ 551.600 քմ տարածք

Մայիսի 15-ին Սիրիայում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի առաքելությունները համակարգող Արկադի Տոնոյանը Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական տիկին Ջոյս Մսույայի և Սիրիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իմրան Ռիզայի հետ։ 

Հանդիպման ընթացքում Արկադի Տոնոյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին իրենց կատարած աշխատանքի և իրավիճակի վերլուծության համար, ինչպես նաև Սիրիայում հումանիտար գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին, որոնց կատարած աշխատանքի արդյունքում  հնարավորություն է ընձեռվել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին իրականացնելու իր գործունեությունը Սիրիայում հումանիտար ականազերծման բնագավառում։ 

ՄԱԿ-ի ականազերծման ծառայության զինամթերքի հայտնաբերման և տեղանքի գնահատման խումբն օգտագործել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ֆինանսավորումը՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքներում Դամասկոս նահանգի արվարձաներում՝ Դարայայի շրջաններում հումանիտար հակաականային գործողություններին աջակցելու համար:

ՄԱԿ-ի ականազերծման ծառայության խմբերը մարտական գործողությունների տարածքում տեղորոշել են վտանգավոր տեղանքներ, որտեղ այժմ Հայաստանի հումանիտար ականազերծման կենտրոնն իրականացնում է մաքրման աշխատանքներ՝ հետագայում տարածքները տեղացիների կողմից արդյունավետ օգտագործելու նպատակով:

Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը 2021 թ. դեկտեմբերից մինչև օրս մաքրել է շուրջ 551,600  քմ տարածք, որտեղ հայտնաբերվել էր 165 չպայթած զինամթերք, որից 107-ը ոչնչացվել են։

«Մաքրումը միակ միջոցն է պայթուցիկ զինամթերքի սպառնալիքը մշտապես նվազեցնելու համար։ Միառժամանակ, ոչ տեխնիկական հետազոտությունները և մաքրումը պետք է առաջնահերթություն ստանան, որպեսզի հեշտացնեն, պահպանեն և ընդլայնեն գործողությունների քանակը»,- նշել է Արկադի Տոնոյանը։

Հանդիպման ընթացքում բոլոր ներկաները բարձր են գնահատել Հայաստանի հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի իրականացրած աշխատանքները:  

Թեմայի այլ նորություններ