ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    87%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ

Նիստում քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձևավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը՝ այդ համատեքստում անդրադառնալով հիմնական գործառույթներին, ստորաբաժանումներին, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակացույցին և հարակից այլ հարցերի: Նշվել է, որ առաջարկվող մոդելը լրամշակվել է Խորհրդի նախորդ նիստում շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված փոխադարձ ընդունելի առաջարկներով:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել է ստեղծվելիք ՆԳՆ կառուցվածքին և գործառույթներին, կառավարման և աշխատանքի կազմակերպման հայեցակարգին, աշխատակիցների սոցիալական ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետը, կարևորելով ՆԳՆ ստեղծումը, նշել է, որ Կառավարությունը նախաձեռնել է նշված բարեփոխումը՝ ինստիտուցիոնալ առումով օպտիմալ կառույց ձևավորելու և աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով: Ըստ այդմ՝ այն պետք է ունենա ծախսարդյունավետ և հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ և գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով:

Հաջորդիվ, Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի կատարման 2021 թ. հաշվետվությունը և առաջիկա 6 ամսվա անելիքները: Նշվել է, որ շարունակական աշխատանքներ են իրականացվել Ռազմավարության առաջնային ուղղությունների՝ Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ. 2022 թ. ապրիլին Պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Լոռու և Շիրակի մարզերում:

Նախատեսվում է մինչև տարեվերջ ՊԾ-ն գործարկել Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում: Ակնկալվում է, որ Պարեկային ծառայությունը, համաձայն Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՀՀ-ում ամբողջությամբ ներդրված կլինի 2024 թ. ընթացքում: Մեկնարկել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկումը՝ Երևան քաղաքում, այժմ արդեն Լոռու և Շիրակի մարզերում, որից հետո՝ փուլային տարբերակով, ստորաբաժանումներ կստեղծվեն ողջ հանրապետությունում: Աշխատանքներ են իրականացվել նաև կրթական, միջազգային համագործակցության ոլորտում, Ոստիկանության ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համադրման, համայնքային ոստիկանության գործառութային և օրենսդրական աուդիտի ու այլ ուղղություններով:

Փոխոստիկանապետը զեկուցել է նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման մասին:

Ներկայացված զեկուցումներն ընդունվել են ի գիտություն:

Թեմայի այլ նորություններ