ՀՀ ՄԻՊ-ը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-ի կարևոր դերակատարումը գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    87%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    57%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    83%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    62%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

ՀՀ ՄԻՊ-ը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-ի կարևոր դերակատարումը գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

ՀՀ ՄԻՊ-ը Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանն ընդգծել է ՌԴ-ի կարևոր դերակատարումը գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Դեսպանը շնորհավորել է Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը:

Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։

Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային,  հումանիտար և սոցիալական խնդիրները։

Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։

Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական դաշինքի շրջանակներում։

Թեմայի այլ նորություններ