ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    34%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    64%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    57%
    14 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    7 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    34%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    34%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    62%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ

Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ:

Շնորհավորելով Ղազախստանի իր գործընկերոջը գլխավոր դատախազ պատասխանատու պաշտոնում նոր նշանակվելու կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ոչ միայն կպահպանվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված՝ երկու երկրների դատախպազական կառույցների միջև գործակցության առկա դինամիկան, այլ նաև հնարավոր կլինի վերջինս հասցնել զարգացման նոր մակարդակի:  

Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել հատկապես իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ՂՀ գլխավոր դատախազությունների սերտ համագործակցության առնչությամբ, ինչի մասին են վկայում քրեական գործերով իրավական օգնության բազմաթիվ հարցումների կատարման փաստը:     

Պարոն Ասիլովն իր հերթին նշել  է, որ միջպետական համագործակցության առումով ՀՀ գլխավոր դատախազությունը իրենց համար վստահելի գործընկեր է: Նա համոզմունք է հայտնել, որ  առաջիկայում երկկողմ կապերն ավելի կսերտանան և կբարձրանա գործակցության արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների առաջնահերթույթուններից բխող՝ հարաբերությունների զարգացման հնարավոր նոր ուղղությունները, ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ համատեղ պայքարի, փորձի, տեղեկատվության փոխանակման ոլորտներում դատախազությունների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու խնդիրները:       

Թեմայի այլ նորություններ