Գեղարքունիքի մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    76%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    99%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    68%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    99%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    70%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը

Գեղարքունիքի մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 7-ից Գեղարքունիքի մարզում մեկնարկեց քաղաքացիական պաշտպանության համալիր վիճակի գնահատումը, որն իրականացվում է ՀՀ Վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշման շրջանակներում: Քաղպաշտպանության համալիր գնահատման անդրանիկ նիստը, որը հրավիրվեց Գեղարքունիքի մարզպետարանում, վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հրամանով ստեղծված քաղպաշտպանության համալիր վիճակի գնահատման աշխատանքային խմբի անդամները, Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքացիական պաշտպանության համապատասխան ծառայությունների ղեկավարները, քաղպաշտպանության հանրապետական շտաբի ներկայացուցիչները, ովքեր ստուգելու են քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր վիճակը Գեղարքունիքի մարզում: Ինչպես նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը, քաղաքացիական պաշտպանության գնահատումն ընթանալու է 8 ուղղություններում, որոնք են՝ ՔՊ կազմավորումների պատրաստվածություն, բժշկական պաշտպանություն, ճառագայթային եւ քիմիական պաշտպանություն, քաղաքացիական պաշտպանության պատրաստության բերման միջոցառումների կատարում, կառավարման, կապի եւ ազդարարման համակարգեր, ինժեներական պաշտպանություն, քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման եւ աշխատողների ուսուցման կազմակերպում, տարհանման միջոցների կազմակերպում:
 
Աշխատանքային խմբում ընդգրկված են նաեւ ՀՀ պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
 
Ըստ աշխատանքային օրակարգի՝ նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումներ անցկացնել Գեղարքունիքի մարզպետարանում, մարզի 7 համայնքապետարաններում, առողջապահական 4 հաստատություններում եւ հացի 2 գործարաններում: Գնահատման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 11-ին, ընդհանուր վարժանքով:

 

Ամփոփելով անդրանիկ նիստի աշխատանքները՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հույս հայտնեց, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքի շնորհիվ կբացահայտվեն այն բացթողումներն ու թերությունները, առաջնահերթ անելիքները եւ կուտակված խնդիրները, որոնք կարձանագրվեն քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում, որոնց հիման վրա էլ կկազմվի ու կհաստատվի թերությունների վերացման եւ աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկությունների կատարման պլան-ժամանակացույցը: 

Թեմայի այլ նորություններ