Երեւանի Կոմիտասի պողոտայում ոստիկան Է վրաերթի ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 11°C
    78%
    5 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    53%
    4 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    90%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    67%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    58%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25835
  • Դոլար = 387.523

Երեւանի Կոմիտասի պողոտայում ոստիկան Է վրաերթի ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Երեւանի Կոմիտասի պողոտայում ոստիկան Է վրաերթի ենթարկվել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր առավոտյան՝ ժամը 10:15-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտայում երիտասարդ ոստիկան է վրաերթի ենթարկվել:

Նա, հասարակական տրանսպորտից իջնելով, փողոցն անցել է հետիոտնի համար չնախատեսված հատվածով եւ ենթարկվել վրաերթի:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ տղամարդը վնասվածքներ է ստացել հատկապես ոտքերի հատվածում, գիտակցությունը տեղն է եղել:

Ոստիկանին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, վրաերթի ենթարկող անձն ու այն երթուղայինի վարորդը, որից էլ ոստիկանն իջել ու փողոցն անցել է:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ հայտնեց, որ տղամարդու վիճակը ծանր չի եղել, վնասվածք է ստացել ոտքի հատվածում: Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց էլ հայտնեցին, որ տղամարդը դեռեւս հետազոտման փուլում է:

Թեմայի այլ նորություններ